Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 30/11/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 4.22%-ով և կազմել 67.65 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 4.51%-ով և կազմել 70.57 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.63%-ով և կազմել 1779.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.31%-ով և կազմել 22.84 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 2.45%-ով և կազմել 941.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.62%-ով և կազմել 2626.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.04%-ով և կազմել 9510.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 2303.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.12%-ով և կազմել 20125.00 դոլար, անագի գինը նվազել է 0.51%-ով և կազմել 39250.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.75%-ով և կազմել 3256.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.56%-ով և կազմել 44750.00 դոլար, կոբալտի գինն աճել է 4.19%-ով և կազմել 65800.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.86%-ով և կազմել 34483.72 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.90%-ով և կազմել 4567.00 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.55%-ով և կազմել 15537.69 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.18%-ով և կազմել 15100.13 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.81%-ով և կազմել 6721.16 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.71%-ով և կազմել 7059.45 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 1645.81 կետ:

Share