Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ նախագահ. հարկային եկամուտների գերակատարումը իրատեսական է

Պետական եկամուտների կոմիտեի ուսուսմնասիրությունները ցույց են տալիս, որ վերանայված բյուջեով հարկային եկամուտները կկատարվեն, հնարավոր է գերակատարվեն:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ճեպազրույցի ժամանակ  պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչ ցուցանիշով ՊԵԿ-ը տարին կփակի հարկային եկամուտների մասով:

«Մենք ունենք հետևյալ ցուցանիշը` 1.581 տրլն դրամ բյուջեի եկամուտ: Կարող եմ նշել, որ այդ թիվը ոչ միայն իրատեսական է, այլ նաև, կարծում եմ, որ որոշակի գերակատարում կունենանք»,- ասաց Բադասյանը:

Share