Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 01/12/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.97%-ով և կազմել 66.32 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.36%-ով և կազմել 69.61 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 1-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.05%-ով և կազմել 1778.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.28%-ով և կազմել 22.32 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.66%-ով և կազմել 935.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 1-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.78%-ով և կազմել 2646.50 դոլար, պղնձի գինը չի փոխվել և կրկին կազմել է 9510.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.65%-ով և կազմել 2288.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.87%-ով և կազմել 20300.00 դոլար, անագի գինը նվազել է 0.45%-ով և կազմել 39075.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.89%-ով և կազմել 3227.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44750.00 դոլար, կոբալտի գինն աճել է 0.53%-ով և կազմել 66150.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.34%-ով և կազմել 34022.04 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.18%-ով և կազմել 4513.04 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.83%-ով և կազմել 15254.05 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 1-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 2.47%-ով և կազմել 15472.67 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 2.39%-ով և կազմել 6881.87 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.55%-ով և կազմել 7168.68 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.51%-ով և կազմել 1687.12 կետ:

Share