Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 02/12/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.13%-ով և կազմել 67.73 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.77%-ով և կազմել 70.84 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.26%-ով և կազմել 1773.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.04%-ով և կազմել 22.31 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.11%-ով և կազմել 934.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.25%-ով և կազմել 2640.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.94%-ով և կազմել 9421.00 դոլար, կապարի գինն աճել է 0.09%-ով և կազմել 2290.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.33%-ով և կազմել 20030.00 դոլար, անագի գինը նվազել է 0.70%-ով և կազմել 38800.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.37%-ով և կազմել 3215.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44750.00 դոլար, կոբալտի գինն աճել է 1.36%-ով և կազմել 67050.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.82%-ով և կազմել 34639.79 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.42%-ով և կազմել 4577.10 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.83%-ով և կազմել 15381.32 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.35%-ով և կազմել 15263.11 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.25%-ով և կազմել 6795.75 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.55%-ով և կազմել 7129.21 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 1690.13 կետ:

Share