Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 06/12/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 5.89%-ով և կազմել 70.12 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 5.24%-ով և կազմել 73.54 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.33%-ով և կազմել 1778.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.98%-ով և կազմել 22.23 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.52%-ով և կազմել 932.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.64%-ով և կազմել 2586.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.26%-ով և կազմել 9480.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.67%-ով և կազմել 2217.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.36%-ով և կազմել 19875.00 դոլար, անագի գինը նվազել է 1.65%-ով և կազմել 38850.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.52%-ով և կազմել 3142.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44750.00 դոլար, կոբալտի գինն աճել է 3.39%-ով և կազմել 69320.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.87%-ով և կազմել 35227.03 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.17%-ով և կազմել 4591.67 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.93%-ով և կազմել 15225.15 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.39%-ով և կազմել 15380.79 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.48%-ով և կազմել 6865.78 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.54%-ով և կազմել 7232.28 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.77%-ով և կազմել 1622.07 կետ:

Share