Ֆինանսական

ԱՄՆ-ն և Եվրամիությունը կարող են ռուբլու փոխանակման սահմանափակումներ մտցնել

ԱՄՆ-ն և Եվրոպական Միությունը քննարկում են Ռուսաստանի խոշորագույն բանկերի եւ  Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի դեմ ուղղված պատժամիջոցները: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

Սահմանափակումները, ինչպես ասվում է, պատրաստվում են ի դեպս Ուկրաինայի վրա Ռուսաստանի «ներխուժման» (ավելի վաղ այդ մասին հաղորդել Էր CNN հեռուստաալիքը): Մասնավորապես, հնարավոր է ռուբլու՝ դոլարի, եվրոյի կամ բրիտանական ֆունտի փոխարկման արգելափակումը:

Առավել նշանակալից միջոց են համարում SWIFT միջազգային վճարային համակարգից Մոսկվայի անջատումը, բայց, Bloomberg-ի աղբյուրնոերի խոսքով, «դա հարված կհասցնի հասարակ քաղաքացիներին»: Ինչպես կարծում են գործակալության զրուցակիցները, պատժամիջոցների հարցը ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կարող է շոշափել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ դեկտեմբերի 7-ին նշանակված բանակցությունների ժամանակ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share