Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 09/12/21. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.71%-ով և կազմել 70.96 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.49%-ով և կազմել 74.37 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.33%-ով և կազմել 1778.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.88%-ով և կազմել 21.97 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.54%-ով և կազմել 938.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.53%-ով և կազմել 2634.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.70%-ով և կազմել 9557.00 դոլար, կապարի գինն աճել է 0.13%-ով և կազմել 2282.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.80%-ով և կազմել 19830.00 դոլար, անագի գինն աճել է 0.14%-ով և կազմել 39550.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.29%-ով և կազմել 3321.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 69815.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 35754.69 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.72%-ով և կազմել 4667.45 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.71%-ով և կազմել 15517.37 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 15639.26 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 7008.23 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 7321.26 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.23%-ով և կազմել 1632.54 կետ:

Share