Բաժին. Ֆինանսական

20212. Բորսայական ֆոնդեր ուղղված ներդրումների ծավալն արդեն գերազանցել է 1 տրլն դոլարը

Ֆինանսական ոլորտի վերլուծաբանների գնահատմամբ 2021թ. ընթացքում ամբողջ աշխարհում բորսայական ֆոնդեր ուղղված ներդրումների ծավալը գերազանցել է 1 տրլն դոլարը։ Նշված գումարների մեծ մասն ուղղվել է ամերիկյան ինդեքսային ֆոնսեր՝ Vanguard, BlackRock և State Street։ Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal պարբերականը։

2021թ.-ին բորսայական ֆոնդերի (ETF) արձանագրված ցուցանիշը ռեկորդային է։ 2020թ.-ին արձանագրվել է 735.7 մլրդ դոլար։ Այս տարվա ներդրումների արդյունքում բորսայական ֆոնդերի ակտիվների ծավալը կազմել է 9.5 տրլն դոլար, ինչը 2 անգամ գերազանցում է 2018թ. ցուցանիշը։

Տվյալների համաձայն ներդրված միջոցների մեծամասնությունը բաժին է ընկել ամերիկյան Vanguard, BlackRock և State Street ֆոնդերին, որոնց բաժին է ընկնում ամերիկյան ETF ակտիվների ծավալի 75%։

Վերլուծաբանների կարծիքով նման աճը պայմանավորված է բորսայական ինդեքսների զգալի աճով, մասնավորապես, ամերիկյան S&P 500 ինդեքսն աճել է 25%-ով։

Share