Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 13/12/21. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.45%-ով և կազմել 70.92 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.49%-ով և կազմել 74.03 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.19%-ով և կազմել 1786.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.54%-ով և կազմել 22.29 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.58%-ով և կազմել 923.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.22%-ով և կազմել 2651.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.27%-ով և կազմել 9505.50 դոլար, կապարի գինն աճել է 1.99%-ով և կազմել 2310.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.23%-ով և կազմել 19775.00 դոլար, անագի գինը նվազել է 0.13%-ով և կազմել 39400.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.73%-ով և կազմել 3356.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 69815.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.89%-ով և կազմել 35650.95 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.91%-ով և կազմել 4668.97 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.39%-ով և կազմել 15413.28 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 15621.72 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.70%-ով և կազմել 6942.91 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.83%-ով և կազմել 7231.44 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 3.98%-ով և կազմել 1548.09 կետ:

Share