Բաժին. Ֆինանսական

Մարտին Գալստյան. Տրամադրված վարկերի ծավալը նվազել է 8%-ով

Հայաստանյան բանկերում ներդրված ավանդներն աճել են 4.4 տոկոսով, իսկ տրամադրված վարկերի ծավալը նվազել է 8 տոկոսով:Այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Հոկտեմբեր ամսվա ավարտի դրությամբ կա 4.4 տոկոս աճ՝ ավանդների գծով, ունենք վարկերի մասով 8 տոկոս նվազում: Վարկերը նաև հաշվի են առնում բազայի էֆեկտը, որը ունենք նախորդ տարի կառավարության կողմից իրականացված լայնածավալ ծրագրերի որոշակի կրճատմամբ»,- ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահի կարծիքով՝ միգուցե մարդիկ պատրաստվում են մյուս տարի իրականացվելիք ներդրումներին, պետության կողմից իրականացվելիք ներդրումներին պետք է հաջորդեն մասնավոր ներդրումները: «Միգուցե տեսնենք, որ այս պահի դրությամբ որոշակի զգուշավորությանը մյուս տարի հաջորդեն որոշակի ներդրումային ծրագրերի իրականացում և վարկավորման ծավալների որոշակի աճ»,-նշեց ԿԲ նախագահը:

Ֆինանսական համակարգը կայուն է և կապիտալացված, այս պահին իրացվելիության, վճարունակության խնդիրներ չկան:

Share