Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 14/12/21. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.42%-ով և կազմել 69.91 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.43%-ով և կազմել 72.97 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.92%-ով և կազմել 1770.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.75%-ով և կազմել 21.90 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.19%-ով և կազմել 912.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.75%-ով և կազմել 2631.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.27%-ով և կազմել 9480.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 2306.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.58%-ով և կազմել 19660.00 դոլար, անագի գինը նվազել է 1.27%-ով և կազմել 38900.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.77%-ով և կազմել 3330.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 69815.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 35544.18 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.75%-ով և կազմել 4634.09 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.14%-ով և կազմել 15237.64 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.08%-ով և կազմել 15453.56 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.69%-ով և կազմել 6895.31 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 7218.64 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 1548.81 կետ:

Share