Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 15/12/21. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.49%-ով և կազմել 71.65 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.21%-ով և կազմել 74.58 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.68%-ով և կազմել 1782.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.05%-ով և կազմել 22.13 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.16%-ով և կազմել 910.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.56%-ով և կազմել 2590.00 դոլար, պղնձի գինը նվազել է 2.06%-ով և կազմել 9285.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.17%-ով և կազմել 2279.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.96%-ով և կազմել 19275.00 դոլար, անագի գինը նվազել է 1.54%-ով և կազմել 38300.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.22%-ով և կազմել 3256.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 69815.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.08%-ով և կազմել 35927.43 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.63%-ով և կազմել 4709.85 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.15%-ով և կազմել 15565.58 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 15476.35 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 6927.63 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.66%-ով և կազմել 7170.75 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 1541.00 կետ:

Share