Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 22/12/21. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.42%-ով և կազմել 72.92 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.99%-ով և կազմել 75.43 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.03%-ով և կազմել 1806.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.38%-ով և կազմել 22.85 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 4.33%-ով և կազմել 965.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 4.16%-ով և կազմել 2829.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.09%-ով և կազմել 9615.00 դոլար, կապարի գինն աճել է 0.41%-ով և կազմել 2305.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.48%-ով և կազմել 19855.00 դոլար, անագի գինն աճել է 0.26%-ով և կազմել 38600.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.60%-ով և կազմել 3510.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 70500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.74%-ով և կազմել 35753.89 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.02%-ով և կազմել 4696.56 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.18%-ով և կազմել 15521.89 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.95%-ով և կազմել 15593.47 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.24%-ով և կազմել 7051.67 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 7341.66 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.81%-ով և կազմել 1601.93 կետ:

Share