Ֆինանսական

Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում են ՏՏ ոլորտի աշխատակիցները

StartHub.am-ը, հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին, հաղորդում է՝ 2021թ. հոկտեմբերի դրությամբ Հայաստանում ամենաբարձրը վարձատրվում են տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտի աշխատակիցները՝ 556,363 դրամ։ Մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամսական միջին անվանական աշխատավարձը 702,776 դրամ է։

Ինչ վերաբերում է ոլորոտում զբաղվածների քանակին, ապա 2021թ. հոկտեմբերին տեղեկատվության և կապի ոլորտում աշխատակիցների քանակը 33,931 է։ Այդ թվում նաև ՏՏ ոլորտում զբաղվածները՝ 22,117 աշխատակից։

Share