Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 23/12/21. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.15%-ով և կազմել 73.76 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.07%-ով և կազմել 76.24 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.21%-ով և կազմել 1810.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.26%-ով և կազմել 22.91 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.97%-ով և կազմել 974.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.04%-ով և կազմել 2830.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.35%-ով և կազմել 9581.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.63%-ով և կազմել 2291.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.98%-ով և կազմել 20050.00 դոլար, անագի գինն աճել է 0.78%-ով և կազմել 38900.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.06%-ով և կազմել 3512.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 70500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 35950.56 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 4725.79 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 15653.37 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.04%-ով և կազմել 15756.31 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.77%-ով և կազմել 7106.15 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 7373.34 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.88%-ով և կազմել 1587.87 կետ:

Share