Ֆինանսական

Ուզբեկստանում դրամական փոխանցումների միասնական համակարգ ստեղծվի աշխատանքային միգրանտների համար

Ուզբեկստանի կառավարության կողմից հավանություն է ստացել արտասահմանից երկիր դրամական փոխանցումների միասնական համակարգ ստեղծելու վերաբերյալ առաջարկությունը: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել են երկրի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում:

«Միասնական անդրսահմանային դրամական փոխանցումներ» վճարային համակարգը կստեղծվի Ուզբեկստանի Արտաքին տնտեսական գործունեության ազգային բանկի (ՈւԱԲ) բազայի վրա, պարզաբանել է գործակալության զրուցակիցը: Նրա տվյալներով՝ ՈւԱԲ-ի մոսկովյան «դուստր» «Ասիա-Ինվեստ Բանկը» Ռուսաստանում հանդես կգա որպես միջազգային փոխանցումների հաշվարկային  բանկերից մեկը։

Ստեղծվող համակարգի շրջանակներում կառավարությունը պրոֆիլային գերատեսչություններին հանձնարարել է վարկային նախագիծ մշակել Ուզբեկստանի այն աշխատունակ քաղաքացիների ծախսերը ծածկելու համար, որոնք աշխատում են ՌԴ-ում: Ուզբեկստանի ԿԲ-ի տվյալների համաձայն, այս երկրում ֆիզիկական անձանց անդրսահմանային փոխանցումների ծավալը 2020 թվականին կազմել է 6,03 միլիարդ դոլար՝ 2019 թվականի համեմատությամբ ավելանալով 17,4 միլիոն դոլարով:

Share