Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 28/12/21. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.29%-ով և կազմել 75.99 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.34%-ով և կազմել 78.99 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.22%-ով և կազմել 1806.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.22%-ով և կազմել 23.08 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.01%-ով և կազմել 966.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.26%-ով և կազմել 36398.21 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 4786.35 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.56%-ով և կազմել 15781.72 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.81%-ով և կազմել 15963.70 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.57%-ով և կազմել 7181.11 կետ, բրիտանական FTSE ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 7372.10 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 1611.75 կետ:

Share