Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկը Առեւտրի ֆինանսավորող լավագույն Բանկն է Հայաստանում ըստ Global Finance-ի

Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից Կոնվերս Բանկն արժանացել է հերթական պատվավոր մրցանակին:

«Ուրախ ենք հայտնելու, որ երրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկն արժանանում է Global Finance ամսագրի «Առևտրի ֆինանսավորող Լավագույն բանկը Հայաստանում» մրցանակին՝ պահպանելով առաջատարի դիրքը եւ հանդես գալով որպես այս ոլորտում լավագույն գործընկեր-բանկ: Առեւտրի ֆինանսավորման ոլորտում մեր նվաճումները բարձր են գնահատվել նաեւ հեղինակավոր այլ միջազգային կազմակերպությունների եւ գործընկեր բանկերի՝ այդ թվում  գերմանական Commerzbank AG բանկի և Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի կողմից. վերջինս երկու տարի շարունակ Կոնվերս Բանկին շնորհել է «Տարվա գործարք –  Կանաչ առեւտուր» անչափ կարևոր և պատասխանատու մրցանակը: Բանկն այսուհետ եւս կշարունակի հաճախորդներին կորպորատիվ համապարփակ ֆինանսավորման տրամադրումը՝ ամրացնելով ոլորտում երկարաժամկետ ու հուսալի գործընկերոջ դիրքերը»,- ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

«Global Finance ամսագրի կողմից այս պատվավոր մրցանակի շնորհումը մեզ համար անչափ ոգևորիչ է: Սակայն, միևնույն ժամանակ, այն նաև պարտավորեցնում է պահպանել  առևտրի ֆինանսավորման ոլորտում հաճախորդներին մատուցվող ծառայությունների և միջազգային գործընկերների հետ կառուցված համագործակցության սահմանված բարձր նշաձողը, ինչի շնորհիվ մեր աշխատանքը ճանաչման է արժանանում նման հեղինակավոր ամսագրի կողմից՝ ի թիվս առաջատար այնպիսի բանկերի ինչպիսիք են Citibank, Commerzbank, BNP Paribas, Intesa SanPaolo, RaiffeisenBank  International, UniCredit բանկերը և այլն»,- ասել է Կոնվերս Բանկի Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի պետ  Նելլի Քոչարյանը:

«Կոնվերս Բանկը ներկայում կիրառում է բիզնեսի ֆինանսավորման լայն գործիքակազմ՝ սկսած վարկավորումից մինչեւ առեւտրի ֆինանսավորման գործիքների և վերաֆինանսավորման միջազգային ֆոնդերի կիրառմամբ ֆինանսավորման բարդ սխեմաներ: Բանկը կորպորատիվ վարկավորման պրոդուկտներ է առաջարկում ինչպես նորաստեղծ, այնպես էլ կայացած ընկերություններին՝ հիմնական միջոցների ձեռքբերման ու շրջանառու միջոցների համալրման, զարգացման, ներմուծման ու արտահանման խթանման համար, յուրաքանչյուր գործարքի տեսակի համար մշակելով ֆինանսավորման ուրույն գործիք»,- ասել է Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման գծով տնօրեն Սարգիս Խաչատրյանը:

Մրցանակաբաշխության արդյունքների մասին Global Finance-ի մամուլի հաղորդագրությունը հասանելի է https://www.gfmag.com/media/press-releases/press-release-worlds-best-trade-finance-providers-2022-4 հղումով:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Share