Բաժին. Ֆինանսական

Եգիպտոսը՝ BRICS բանկի կազմում

BRICS-ի երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) կողմից ստեղծված Զարգացման նոր բանկը (ԶՆԲ) հավանություն Է տվել եւս մեկ նոր անդամի ընդունմանը ֆինանսական հիմնարկության կազմում, որը կդառնա Եգիպտոսը: Ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, այդ մասին ասված Է հիմնարկության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որը դեկտեմբերի 29-ին հրապարակվել Է բանկի կայքում:

«Մենք ուրախ ենք ողջունելու Եգիպտոսին Զարգացման նոր բանկի ընտանիքում: Եգիպտոսն աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից մեկն Է, խոշորագույն տնտեսությունն Աֆրիկայի մայր ցամաքում եւ Մերձավոր Արեւելքի տարաշրջանում, ինչպես նաեւ հանգուցային խաղորդը զարգացման ֆինանսական ինստիտուտներում: Մենք անհամբերությամբ ենք սպասում ենթակառուցվածքի եւ կայուն զարգացման բնագավառում նրա ներդրումային պահանջների օժանդակությանը»,- մեջբերված Է հաղորդագրության մեջ բանկի նախագահ Մարկուս Տրոիխոյի հայտարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share