Բաժին. Ֆինանսական

500,000 գործարք Ռոքեթ լայնով․ Իդրամն ու IDBank-ը՝ «Գնիր հիմա, վճարիր հետո» ձևաչափի առաջատարներն են Հայաստանում

Թույլ տուր քեզ ավելին. հենց այսպես 2021-ին IDbank-ը, թույլ տալով ավելին, շարունակեց զարգացնել ֆինտեխ ոլորտը Հայաստանում:

QR վճարումների ծածկույթի բացառիկ առաջատարը Հայաստանում IDbank-ն է: Մեկ տարում QR վճարումները գերազանցել են 1,5 միլիոնը, իսկ QR ծածկույթն այս պահին գերազանցում է 7000-ը: Առցանց խանութներում գործընկերների թիվը հատում է 700- սահմանը:

Rocket Line. Գնիր հիմա, վճարիր հետո թվային ապառիկը գործում է բոլոր այն տեղերում, որտեղ կա IDram և IDBank հավելվածով վճարման հնարավորություն, իսկ դրանցից շուրջ 1600-ում ծառայությունն անտոկոս է: Rocket Line-ով կատարված գործարքների թիվը հատել է 500 հազարի սահմանը: Rocket Line-ից օգտվել է 30 հազարից ավելի հաճախորդ:

IDram և IDBank հարթակները տարվա ընթացքում եղել են մի շարք խոշոր միջոցառումներ գործընկեր, մասնակցելեն նաև խոշորտեխնոլոգիական իրադարձությունների:

Share