Բաժին. Ֆինանսական

Տեսանյութ` ՀՀ մաքսային ծառայության կայացման և զարգացման 30-ամյա պատմության մասին

Մաքսային ծառայությունը տոնում է 30-ամյա հոբելյանը։ Մաքսային համակարգը ստեղծվել է 1992թ. հունվարի 4-ին՝ հանրապետության նախագահի հրամանագրով և գործել որպես մաքսային վարչություն: Տարբեր տարիներին փոփոխվել է կառույցի կարգավիճակը. միաձուլվել կամ տարանջատվել են հարկային և մաքսային ծառայությունները։ 2018 թ. մարտի 23-ից «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն` համակարգը գործում է որպես ՀՀ պետական եկամուտների կոմիտե’ մեկտեղելով հարկային և մաքսային ծառայությունների գործառույթները։

30 տարվա ընթացքում մաքսային ծառայությունն անցել է խորքային բարեփոխումների ճանապարհ. արդիականացվել են Բագրատաշեն, Գոգավան և Բավրա անցման կետերը: Գյումրի քաղաքում կառուցվել է ԱՏԳ սպասարկման կենտրոն, որտեղ 2020 թվականից իրականացվում է Հայաստան ներմուծվող գրեթե բոլոր մարդատար տրանսպորտային միջոցների մաքսազերծումը։ Արդիականացման իր հերթին է սպասում երկրի հարավային սահմանը՝ Մեղրիի սահմանային անցակետը։

30-ամյա պատմության ընթացքում զգալի ձեռքբերումներ են գրանցվել համաշխարհային միտումներին համահունչ մաքսային գործընթացները թվային հարթակ տեղափոխելու ուղղությամբ’ ժամանակակից ՏՏ լուծումներով աննկատ վարչարարություն իրականացնելու նպատակով։

Հոբելյանական տարում ի մի բերելով ձեռքբերումներն ու բացթողումները՝ մաքսային ծառայությունն ավելի հավակնոտ ծրագրերով է թևակոխում հաջորդ տասնամյակներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Share