Բաժին. Ֆինանսական

2021թ. Apple-ի բաժնետոմսերի աճը գերազանցել է Bitcoin-ին

2021թ.-ի արդյունքում Apple կորպորացիայի բաժնետոմսերի գինն աճել է 40%-ով, միևնույն ժամանակ Bitcoin-ի արժեքն աճել է միայն 38%-ով։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Բլումբերգ գործակալությունը։ Սա նշանակում է, որ այն ներդրողները, որոնք գերադասել են Apple-ի արժեթղթերը առավել շահած են դուրս եկել։ Սա կոտրում է որոշ պատկերացումներ կրիպտոարժույթների շուկայի մասին, որպես ամենաեկամտաբերի։

2022թ. առաջին առևտրային շրջանի արդյունքում Apple-ի բաժնետոմսերի գինն աճել է 3%-ով՝ մինչև 182.86 դոլար, ինչի հետևանքով ընկերության շուկայական կապիտալիզացիան հատել է 3 տրլն դոլարի շեմը։

Ինչ կայանում է Bitcoin-ին, ապա առաջատար թվային արժույթի կապիտալիզացիան այս պահին կազմում է 878 մլրդ դոլար։

Նշված պատկերը ցուցադրում է, որ 2021թ.-ին Bitcoin-ի փոխարժեքի տատանումները շատ ավելի ընդգծված են եղել, քան Apple-ի բաժնետոմսերինը։

Share