Բաժին. Ֆինանսական

2021թ. հունվար-նոյեմբերին պետբյուջեի եկամուտները կազմել են 1.492 տրլն դրամ

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար – նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1.492 տրլն դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 109.12 մլրդ դրամով կամ 7.89%-ով։

Ինչ կայանում է ծախսերին, ապա դրանք աճել են 5.46%-ով կամ 88.79 մլրդ դրամով և կազմել 1.714 տրլն դրամ։ Բյուջեի պակասուրդը նվազել է 20.32 մլրդ դրամով կամ 8.37%-ով և կազմել 222.39 մլրդ դրամ։

2020թ. հունվար-նոյեմբերին ՀՀ պետական բյուջեի պակասուրդը հիմնականում ֆինանսավորվել է ներքին աղբյուրներից՝ 274 մլրդ դրամ, արտաքին աղբյուրների ցուցանիշը՝ 15.82 մլրդ դրամ։

2021թ.-ին պակասուրդի ֆինանսավորման հիմնական ծավալը ներգրավվել է արտաքին աղբյուրներից՝ 206.56 մլրդ դրամ։

Share