Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 19/01/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.47%-ով և կազմել 87.06 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.29%-ով և կազմել 88.36 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.59%-ով և կազմել 1839.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 3.24%-ով և կազմել 24.24 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 5.50%-ով և կազմել 1026.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.70%-ով և կազմել 3027.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.96%-ով և կազմել 9785.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 2346.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.58%-ով և կազմել 22540.00 դոլար, անագի գինն աճել է 1.31%-ով և կազմել 42650.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.89%-ով և կազմել 3565.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 70500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.96%-ով և կազմել 35028.65 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.97%-ով և կազմել 4532.76 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.15%-ով և կազմել 14340.26 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 15809.72 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.55%-ով և կազմել 7172.98 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.35%-ով և կազմել 7589.66 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 3.45%-ով և կազմել 1414.68 կետ:

Share