Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 20/01/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.18%-ով և կազմել 86.90 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.73%-ով և կազմել 86.83 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.08%-ով և կազմել 1841.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.07%-ով և կազմել 24.50 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.82%-ով և կազմել 1034.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.82%-ով և կազմել 3082.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.24%-ով և կազմել 9906.00 դոլար, կապարի գինն աճել է 0.90%-ով և կազմել 2367.00 դոլար, նիկելի գինն աճել է 4.64%-ով և կազմել 23585.00 դոլար, անագի գինն աճել է 2.23%-ով և կազմել 43600.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.23%-ով և կազմել 3645.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 70500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.89%-ով և կազմել 34715.39 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.10%-ով և կազմել 4482.73 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.30%-ով և կազմել 14154.02 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.65%-ով և կազմել 15912.33 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 7194.16 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.06%-ով և կազմել 7585.01 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.54%-ով և կազմել 1450.59 կետ:

Share