Ֆինանսական

ԿԲ փոխնախագահը՝ անկանխիկ գործառնությունների համակարգին ներդրման մասին

2024-ի հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ:

ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը ներկայացնում է մանրամասները:

«Առաջին կարևոր խնդիրը, որ լուծում է օրենքը, մեր քաքացիների իրավունքի իրացումն է. Ցանկացած վայրում, եթե քաղաքացին ցանկանում է վճարել անկանխիկ եղանակով, տնտեսվարող սուբյեկտը, ծառայություն մատուցողն իրավունք չունեն մերժելու: Ընդ որում՝ կանխիկով, թե անկանխիկով վճարելու դեպքում քաղաքացին որևէ գնային տարբերություն չպետք է զգա», – ասում է Երիցյանը:

ԿԲ փոխնախագահի խոսքով՝ իրենք այս օրենքին վերաբերում են՝ որպես «սոցիալական կոնտրակտ»: Այս «կոնտրակտից» ինչ է շահելու քաղաքացին:

«Ֆինանսական հասանելիությունն ավելի է ընդլայնվելու: Կանխիկով վճարում կատարելու ռիսկերն ու անհարմարություններն են վերանալու: Եվ ամենակարևորը՝ նպաստելու է մեր երկրում թվայնացման, անկանխիկ շրջանառության աճին, ստվերի կրճատմանը, ինչը նշանակում է շատ հարկեր հավաքել և ֆինանսավորել աղքատության նվազումը, գիտությունը, կրթությունը, առողջապահությանը»:

Օրենքի ներդրման համար, սակայն, ներդրումներ պետք է անեն թե տնտեսվարողները, թե բանկերը: Բայց ԿԲ Երիցյանի գնահատմամբ՝ 2-3 տարուց սա սովորական երևույթ կդառնա մեզանում:

Վերջում Ներսես Երիցյանը փարատում է կասկածները, թե այս օրենքով փորձում են կառավարել քաղաքացիների ունեցվածքը: Նրա խոսքով՝ անկանխիկ գործարքների համակարգը որևէ կերպ չի ծածտում սեփականության իրավունքը: Այն նույնիսկ թույլ կտա տնօրինել դեռ չստացած աշխատավարձն, կնպաստի միջնորդավճարների նվազմանը:

Share