Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 24/01/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.33%-ով և կազմել 83.70 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.26%-ով և կազմել 86.78 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.34%-ով և կազմել 1842.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.97%-ով և կազմել 23.87 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.01%-ով և կազմել 1020.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.98%-ով և կազմել 3031.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.48%-ով և կազմել 9775.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.97%-ով և կազմել 2360.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.82%-ով և կազմել 23050.00 դոլար, անագի գինը նվազել է 1.60%-ով և կազմել 42805.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.24%-ով և կազմել 3597.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 72000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 34364.50 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 4410.13 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.63%-ով և կազմել 13855.13 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 3.80%-ով և կազմել 15011.13 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 3.97%-ով և կազմել 6787.79 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 2.63%-ով և կազմել 7297.15 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 8.11%-ով և կազմել 1288.17 կետ:

Share