Ֆինանսական

Կրիպտոարժույթներով գործարքների ծավալով Թուրքիան գերազանցում է Մերձավոր Արևելքի մյուս երկրներին

Բրիտանական հեղինակավոր Financial Times-ը գրում է, որ լիրայի արժեզրկման ֆոնին Թուրքիայի քաղաքացիները սկսել են առավել մեծ թափով գնել կրիպտոարժույթներ:

Հղում անելով Chainalysis-ի կողմից կազմված զեկույցին, Financial Times-ը նշում է, որ Մերձավոր Արևելքի երկրներից կրիպտոարժույթներով գործարքների ամենամեծ ծավալը ներկայումս Թուրքիայում է:

Վերոնշյալ զեկույցի համաձայն՝ 2021 թվականին Թուրքիայի կրիպտոարժույթների շուկայում ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 1500%-ով, իսկ  CryptoCompare-ի տվյալների համաձայն՝ վերջին մեկ տարում Թուրքիայում բիթքոինով գործարքները գրանցել են 900 տոկոս աճ։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ Մերձավոր Արևելքում շատերն են դիմում կրիպտոարժույթների՝ իրենց խնայողությունները արժեզրկումից պաշտպանելու համար»,- ասվում է զեկույցում:

Share