Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 31/01/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.28%-ով և կազմել 88.41 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.56%-ով և կազմել 89.53 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 31-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.30%-ով և կազմել 1797.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.27%-ով և կազմել 22.43 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.92%-ով և կազմել 1020.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 31-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.09%-ով և կազմել 3052.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.86%-ով և կազմել 9539.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.44%-ով և կազմել 2275.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.52%-ով և կազմել 22350.00 դոլար, անագի գինն աճել է 0.54%-ով և կազմել 41975.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.77%-ով և կազմել 3645.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 71000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.17%-ով և կազմել 35131.86 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.89%-ով և կազմել 4515.55 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 3.41%-ով և կազմել 14239.88 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.99%-ով և կազմել 15471.20 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.48%-ով և կազմել 6999.20 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 7464.37 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.00%-ով և կազմել 1435.23 կետ:

Share