Բաժին. Ֆինանսական

2021թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8%-ով

2021թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2020թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 5.8%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակաշրջանում աճել են արդյունաբերական արտադրանքի, առևտրի շրջանառության, շինարարության և ծառայությունների ոլորտները։ Անկում է գրանցվել գյուղատնտեսության ոլորտում։

Այսպես, հունվար-դեկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 3.3%-ով, շինարարությունն աճել է 7.4%-ով, առևտրի շրջանառությունը աճել է 7.5%-ով, իսկ բնակչության մատուցված ծառայությունների ծավալն աճել է 7.8%-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 1.1%-ով։

Բացարձակ արտահայտությամբ արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 2,385,909.7 մլն ՀՀ դրամ, առևտրի շրջանառությունը՝ 3,390,983.2 մլն ՀՀ դրամ, ծառայությունների ծավալը՝ 1,879,261.1 մլն ՀՀ դրամ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 933,002.0 մլն դրամ, իսկ շինարարության ծավալը՝ 470,079.0 մլն ՀՀ դրամ։

Share