Ֆինանսական

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի մամուլի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ. Տեսանյութ

2022թ. փետրվարի 1-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 8.0%: 2021թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է և կազմել 7.7%: 12-ամսյա բնականոն գնաճը նվազել է ԿԲ կանխատեսումներին համահունչ և կազմել 7.3%: ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ գնաճն ունի 2 պատճառ. մեկը արտաքին շուկաների ազդեցությունն է, մյուսը՝ սեզոնային բաղադրիչը։

Իսկ ինչ ազդեցություն կունենան ջրի, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը և գազի սակագնի հնարավոր աճը, Գալստյանը նկատում է՝ իրենք դա նկատի ունեցել են։

Այս գործոններով պայմանավորված՝ կարգավորվող գների ազդեցությունն ընթացիկ տարվա հավանական գնաճի վրա 1-1,5 տոկոս կլինի, ինչն իրենք արդեն ներառել են իրենց կանխատեսումներում։

Գալստյանն ակնկալում է տարեվերջին մոտենալ գնաճի կարգավորման նպատակային թիրախին, այս պահի կանխատեսումների համաձայն՝ խոսքը 5-5,5 տոկոսի մասին է։

ԿԲ Խորհրդի գնահատմամբ՝ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված մակրոտնտեսական հեռանկարների հետ կապված անորոշությունը դեռևս բարձր է։

Share