Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 04/02/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.20%-ով և կազմել 91.92 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.93%-ով և կազմել 93.27 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.09%-ով և կազմել 1808.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.04%-ով և կազմել 22.52 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.05%-ով և կազմել 1026.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.99%-ով և կազմել 3065.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.82%-ով և կազմել 9835.00 դոլար, կապարի գինը չի փոխվել և կրկին կազմել է 2219.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.99%-ով և կազմել 22975.00 դոլար, անագի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 43025.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.36%-ով և կազմել 3625.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 71000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 35318.60 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 4500.53 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.37%-ով և կազմել 14207.12 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.75%-ով և կազմել 15099.56 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.77%-ով և կազմել 6951.38 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 7516.40 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 1436.00 կետ:

Share