Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 15/02/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.65%-ով և կազմել 92.32 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.47%-ով և կազմել 93.50 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.36%-ով և կազմել 1854.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.42%-ով և կազմել 23.36 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.44%-ով և կազմել 1027.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.14%-ով և կազմել 3195.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.22%-ով և կազմել 9960.00 դոլար, կապարի գինն աճել է 0.70%-ով և կազմել 2298.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.64%-ով և կազմել 23575.00 դոլար, անագի գինը նվազել է 0.80%-ով և կազմել 43450.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.63%-ով և կազմել 3607.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 71000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.22%-ով և կազմել 34988.84 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.58%-ով և կազմել 4471.07 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.53%-ով և կազմել 14139.76 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.98%-ով և կազմել 15412.71 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.86%-ով և կազմել 6979.97 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.03%-ով և կազմել 7608.92 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 5.05%-ով և կազմել 1498.04 կետ:

Share