Ֆինանսական

Reuters. G7-ի երկրների ֆինանսների նախարարների և ԿԲ ղեկավարների հանդիպումը հետաձգվել Է մինչև մարտի 1

Յոթի խմբի (G7) ֆինանսների նախարարությունների եւ կենտրնական բանկերի ղեկավարների հանդիպումը, որը   պլանավորված էր փետրվարի 17 – 18-ը, հետաձգվել է մինչեւ մարտի 1-ը:  Փետրվարի 16-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների հանդիպումը պետք է կայանար Ջակարտայում Ինդոնեզիայի նախագահությամբ Քսանի խմբի (G20) ֆինանսների նախարարների առաջին հանդիպման ժամանակ՝ այդ նույն օրերին: Ինչպես պնդում են Reuters-ի աղբյուրները, տնտեսապես զարգացած յոթ պետությունների ոչ ֆորմալ միավորման ֆինանսական գերատեսչությունների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումը հետաձգվել է, որովհետեւ դրա մասնակիցների մեծ մասը չի կարող անձամբ ներկա լինել G20-ի երկրների հանդիպմանը: Հունվարի 1-ից Յոթի խմբում նախագահությունն անցել է Գերմանիային, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share