Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 21/02/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.40%-ով և կազմել 93.86 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 3.47%-ով և կազմել 96.79 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.54%-ով և կազմել 1911.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.04%-ով և կազմել 24.20 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.97%-ով և կազմել 1090.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.15%-ով և կազմել 3270.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.65%-ով և կազմել 9910.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 2338.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.04%-ով և կազմել 24350.00 դոլար, անագի գինն աճել է 0.17%-ով և կազմել 44000.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.54%-ով և կազմել 3574.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 43750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 72780.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 34079.18 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.06%-ով և կազմել 4348.87 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 13548.07 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 2.07%-ով և կազմել 14731.12 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 2.04%-ով և կազմել 6788.34 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.39%-ով և կազմել 7484.33 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 13.21%-ով և կազմել 1207.50 կետ:

Share