Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 24/02/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.61%-ով և կազմել 95.45 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.16%-ով և կազմել 101.90 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.84%-ով և կազմել 1915.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.05%-ով և կազմել 24.39 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 3.29%-ով և կազմել 1065.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 4.71%-ով և կազմել 3445.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 9935.00 դոլար, կապարի գինն աճել է 1.02%-ով և կազմել 2366.00 դոլար, նիկելի գինն աճել է 4.27%-ով և կազմել 25650.00 դոլար, անագի գինն աճել է 1.97%-ով և կազմել 45325.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.25%-ով և կազմել 3649.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 43750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 73290.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 33223.83 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.50%-ով և կազմել 4288.70 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.80%-ով և կազմել 13473.59 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 3.96%-ով և կազմել 14052.10 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 3.83%-ով և կազմել 6521.05 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 3.88%-ով և կազմել 7207.38 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 39.44%-ով և կազմել 742.91 կետ:

Share