Բաժին. Ֆինանսական

Ռուսաստանը պատասխանում է պատժամիջոցներին. Վլադիմիր Պուտինի նոր հրամանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր հրամանագիր է ստորագրել։ Խոսքը գնում է ՌԴ նպատմամբ պատժամիջոցների պատասխանի մասին։

Հրամանագիրը ենթադրում է վերահսկողություն արտահանողների արտարժութային եկամուտների վրա, արգելանք է դնում ոչ-ռեզիդենտների կողմից արտարժութային վարկերի ներգրավման վրա, որոշակի արգելք է դրվում նաև ՌԴ քաղաքացիների կողմից արտասահմանում գտնվող հաշիվների վրա արտարժույթի փախանցումների վրա։

Այսպիսով, հրամանագրի համաձայն ՌԴ-ից արտահանում իրանացնողները պարտավոր են 2022թ. հունվարի 1-ից ստացած իրենց արտարժութային եկամուտների 80% վաճառեն։ Արտարժույթի վաճառքի կանոնները կհաստատվեն ՌԴ կենտրոնական բանկի կողմից։

Վլադիմիր Պուտինը նաև արգելել է ՌԴ ռեզիդենտներին ներգրավել արժութային վարկեր և այդ գումարները փոխանցել արտասահմանյան բանկերի իրենց հաշիվներին։

Ռուսաստանում արգելվել է դրամական փոխանցումներն առանց հաշիվների բացման, էլեկտրոնային հարթակների միջոցով այլ երկրների ռեզիդենտների կողմից իրականացված ծառայություններ համար։

Ակնհայտ է, որ ՌԴ նախագահի այս հրամանագիրն ուղղված է երկրից արտաժույթի արտահոսքը նվազեցնելուն և կառավարելի դարձնելուն։

Share