Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 03/03/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.16%-ով և կազմել 109.76 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3.59%-ով և կազմել 112.11 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.67%-ով և կազմել 1942.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.20%-ով և կազմել 25.27 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.42%-ով և կազմել 1089.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 3.75%-ով և կազմել 3704.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.95%-ով և կազմել 10420.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.41%-ով և կազմել 2424.00 դոլար, նիկելի գինն աճել է 6.19%-ով և կազմել 27980.00 դոլար, անագի գինն աճել է 0.98%-ով և կազմել 46300.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.03%-ով և կազմել 3973.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44500.00 դոլար, կոբալտի գինն աճել է 2.43%-ով և կազմել 75800.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.68%-ով և կազմել 33742.23 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.53%-ով և կազմել 4363.49 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.57%-ով և կազմել 13537.94 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 2.16%-ով և կազմել 13698.40 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.64%-ով և կազմել 6391.69 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 2.57%-ով և կազմել 7238.85 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 936.94 կետ:

Share