Ֆինանսական

Վահե Հակոբյանն ամենակարևոր խնդիրներից մեկն է համարում դոլար-դրամ հարաբերակցության կայունությունը

Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ներկայումս Հայաստանի համար ամենակարևոր խնդիրը դոլար-դրամ հարաբերակցության կայունությունը:

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը:

«Օրվա կտրվածքով Ռուսաստանի 6 հազար և մի փոքր խումբ Ուկրաինայի քաղաքացիներ գալիս են Հայաստան և բերում են իրենց հետ հիմնականում ռուբլի: Եվ այսօր ամենակարևոր խնդիրը, որ տարադրամի արտահոսք չլինի: Որքանով տեղյակ եմ կառավարության, մասնավորապես, Էկոնոմիկայի նախարարության կողմից հիմա մշակվում է բանաձև, ըստ որի` ցանկացած օտարերկրացի, եթե եկավ ու բանկի հաշիվ բացեց, նվազագույնը 6 ամիս պետք է գումարը պահի այստեղ: Սա զսպող մեխանիզմներից մեկն է»,- ասաց Հակոբյանը:

Մյուս կարևոր խնդիրը պատգամավորը համարում է հացահատիկի հարցը:

«Ինչպես գիտեք, հացահատիկի մեծ մասը ստանում ենք Ռուսաստանի Դաշնությունից, բայց քանի որ հայտնի պատճառներով Ռուսաստանը (ինչքան երկարեց ռուս-ուկրաինական հակամարտությունը) կամաց-կամաց սահմանափակումներ կմտցնի, ու մենք կկանգնենք խնդրի առաջ»,- նշեց Հակոբյանը:

Share