Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 07/03/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 5.47%-ով և կազմել 121.29 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 6.71%-ով և կազմել 125.97 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.82%-ով և կազմել 1991.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.85%-ով և կազմել 25.67 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.44%-ով և կազմել 1131.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 3.87%-ով և կազմել 3968.00 դոլար, պղնձի գինն աճել է 2.68%-ով և կազմել 10720.00 դոլար, կապարի գինն աճել է 3.03%-ով և կազմել 2516.00 դոլար, նիկելի գինն աճել է 47.04%-ով և կազմել 42200.00 դոլար, անագի գինն աճել է 2.56%-ով և կազմել 48205.00 դոլար, ցինկի գինն աճել է 5.18%-ով և կազմել 4207.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44500.00 դոլար, կոբալտի գինն աճել է 4.61%-ով և կազմել 79295.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 2.37%-ով և կազմել 32817.38 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.95%-ով և կազմել 4201.09 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 3.62%-ով և կազմել 12830.96 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.98%-ով և կազմել 12834.65 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 6.21%-ով և կազմել 5982.27 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 6959.48 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 936.94 կետ:

Share