Բաժին. Ֆինանսական

2022թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 204,114 դրամ

2022թ. հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 204,114 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 6.1% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.1%-ով և կազմել 172,664 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.9%-ով և կազմել 218,576 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

Share