Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 09/03/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 11.85%-ով և կազմել 110.64 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 12.12%-ով և կազմել 114.60 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 3.82%-ով և կազմել 1985.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 5.27%-ով և կազմել 25.89 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 7.87%-ով և կազմել 1095.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.71%-ով և կազմել 3541.00 դոլար, պղնձի գինը նվազել է 2.43%-ով և կազմել 10001.50 դոլար, կապարի գինը նվազել է 5.11%-ով և կազմել 2405.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.03%-ով և կազմել 48048.00 դոլար, անագի գինը նվազել է 10.70%-ով և կազմել 44205.00 դոլար, ցինկի գինը նվազել է 3.90%-ով և կազմել 3940.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 44500.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 1.48%-ով և կազմել 80587.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 2.00%-ով և կազմել 33286.25 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 2.57%-ով և կազմել 4277.88 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 3.59%-ով և կազմել 13255.55 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 7.92%-ով և կազմել 13847.93 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 7.13%-ով և կազմել 6387.83 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 3.25%-ով և կազմել 7190.72 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 936.94 կետ:

Share