Ֆինանսական

Շվեդիան իր պաշտպանական բյուջեն կմեծացնի մինչև ՀՆԱ-ի 2 տոկոսը

Շվեդիայի կառավարությունը որոշում է ընդունել պաշտպանական բյուջեն ՀՆԱ-ի մինչև 2 տոկոսը մեծացնելու մասին: Մարտի 10-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը: «Շվեդիայի պաշտպանունակությունն զգալիորեն կուժեղացվի: Ռազմական պաշտպանության հատկացումները կավելանան մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսը, եւ մենք դան կհասնենք, հենց որ գործնականում հնարավոր լինի»,- պարզաբանել է նա:

«Մենք նաև պետք է ապահովենք կայուն, երկարաժամկետ և համահավասար ֆինանսավորում»: Շվեդիան 2021-2025 թվականներն ընկած ժամանակամիջոցում արդեն ռազմական հատկացումներն ավելացրել է 27,5 միլիարդ կրոնով (3,11 միլիարդ դոլարով), այսինքն՝ 40 տոկոսով ավելի վաղ պլանավորվածի համեմատությամբ: 2014-2025 թվականներն ընկած շրջանում աճը կազմել է 85 տոկոս, ինչն ամենամեծ ցուցանիշն է 1950-ական թվականներից ի վեր ամբողջ ժամանակամիջոցում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share