Ֆինանսական

2021-ին Վրաստանում օտարերկրյա ներդրումները կրկնապատկվել են

Վրաստանի տնտեսության մեջ 2021 թվականին արտերկրից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 1,152 միլիարդ դոլար, իսկ 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է 572 միլիոն դոլար, ասվում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած զեկույցում:

2021 թվականին Վրաստանում ամենամեծ ներդրողները եղել են Մեծ Բրիտանիան (596,9 միլիոն դոլար), Նիդեռլանդները (125,9 միլիոն դոլար) և Չեխիան (81,8 միլիոն դոլար): Նշված ժամանակահատվածում միջոցների մեծ մասը ներդրվել է Վրաստանի ֆինանսական հատվածում (443,3 մլն դոլար), զվարճանքի, հանգստի և այլ ծառայություններում (230,5 մլն դոլար), էներգետիկայում (157 մլն դոլար) և վերամշակող արդյունաբերությունում (143 մլն դոլար)։

Share