Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 14/03/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 7.35%-ով և կազմել 98.74 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 7.11%-ով և կազմել 102.50 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.88%-ով և կազմել 1942.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 3.28%-ով և կազմել 25.09 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 3.49%-ով և կազմել 1038.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 4.69%-ով և կազմել 3319.50 դոլար, պղնձի գինը նվազել է 2.44%-ով և կազմել 9935.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.47%-ով և կազմել 2268.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.06%-ով և կազմել 48002.00 դոլար, անագի գինը նվազել է 3.43%-ով և կազմել 42587.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.16%-ով և կազմել 3809.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.16%-ով և կազմել 42549.17 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 82000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը կազմել է 32945.24 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.74%-ով և կազմել 4173.11 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.04%-ով և կազմել 12581.22 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 2.21%-ով և կազմել 13929.11 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.75%-ով և կազմել 6369.94 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 7193.47 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 936.94 կետ:

Share