Բաժին. Ֆինանսական

Մարտին Գալստյան. 2022թ.-ին Կենտրոնական բանկը կանխատեսում է 1.6% տնտեսական աճ

Կենտրոնական բանկի կանխատեսումները տնտեսական աճի վերաբերյալ նախկին 5.3%-ի փոխարեն ինջեցվել են մինչև 1.6%։ Այս մասին տեղեկացրեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ նախագահը հավելեց նաև, որ հիմնականում նման իջեցումը պայմանավորված է արդյունաբերական ճյուղի զարգացումներով։ Նախկինում կանխատեղվել էր, որ 2022թ.-ին արդյունաբերության ճյուղը կաճեր 1.6%-ով, սակայն պատերազմի և պատժամիջոցների պատճառով զարգացումների արդյունքում կանխատեղում է, որ արդյունաբերությունը կկրճատվի 4.7%-ով։ Նվազում կա նաև շինարարության ճյուղում, և միակ ճյուղը, որտեղ կանխատեսվում է աճ՝ գյուղատնտեսությունն է։

 

Share