Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 15/03/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.66%-ով և կազմել 97.10 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.43%-ով և կազմել 101.03 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.26%-ով և կազմել 1917.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.36%-ով և կազմել 25.00 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 4.03%-ով և կազմել 996.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.27%-ով և կազմել 3277.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 9904.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.15%-ով և կազմել 2242.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.03%-ով և կազմել 47986.00 դոլար, անագի գինն աճել է 1.21%-ով և կազմել 43101.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.29%-ով և կազմել 3798.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.10%-ով և կազմել 42593.26 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 82000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.82%-ով և կազմել 33544.34 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 2.14%-ով և կազմել 4262.45 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.92%-ով և կազմել 12948.62 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 13917.27 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.23%-ով և կազմել 6355.00 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.25%-ով և կազմել 7175.70 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 936.94 կետ:

Share