Ֆինանսական

Եվրոյի գոտում գնաճը փետրվարին հասել է տարեկան հաշվարկով 5,9 տոկոս բացարձակ ռեկորդի

Եվրոյի գոտում գնաճը փետրվարին տարեկան հաշվարկով հասել է 5,9 տոկոսի, ինչը դարձել է ռեկորդ այդ արժույթի գոյության ամբողջ ժամանակամիջոցում: Մարտի 17-ին այս տվյալները հրապարակել է Եվրամիության վիճակագրական գործակալությունը՝ Եվրոստատը:

«Փետրվարին գնաճի մակարդակը տարեկան հաշվարկով կազմել է 5,9 տոկոս»,- ասված է հաղորդագրության մեջ: Դա ամենաբարձր ցուցանիշն է 2002 թվականին եվրոպական միասնական արժույթի լիարժեք սահմանման պահից: Եվրոստատն իրադարձությունների այս զարգացումը կապում է էներգակիրների գների շեշտակի աճի հետ: Գործակալության տվյալներով՝ փետրվարին էներգիայի եւ էներգակիրների գներն աճել են 32 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share