Բաժին. Ֆինանսական

Բորսաներ – 23/03/22. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.75%-ով և կազմել 113.74 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 3.14%-ով և կազմել 120.82 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.95%-ով և կազմել 1939.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.12%-ով և կազմել 25.21 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.53%-ով և կազմել 1020.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 4.24%-ով և կազմել 3653.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.66%-ով և կազմել 10438.50 դոլար, կապարի գինն աճել է 4.15%-ով և կազմել 2370.00 դոլար, նիկելի գինն աճել է 14.99%-ով և կազմել 32380.00 դոլար, անագի գինն աճել է 1.62%-ով և կազմել 42066.00 դոլար, ցինկի գինն աճել է 5.45%-ով և կազմել 4100.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 42615.30 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 82000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.29%-ով և կազմել 34358.50 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.23%-ով և կազմել 4456.24 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.32%-ով և կազմել 13922.60 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.31%-ով և կազմել 14283.65 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.17%-ով և կազմել 6581.43 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 7460.63 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 936.94 կետ:

Share