Ֆինանսական

Apple-ը սահմանափակել է վճարումները «Միր» քարտերով

Apple-ը «Միր» վճարային համակարգի քարտերով սահմանափակել է վճարումները, սկսել է Apple Pay հավելվածից աստիճանաբար հեռացնել ռուսական վճարային համակարգի քարտով վճարելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել են ՏԱՍՍ-ին:

Ավելի վաղ վճարային քարտերի ազգային համակարգի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ իրենք տեսնում են Apple Pay վճարային ծառայությունում նոր քարտերի ներբեռնումների քանակի զգալի նվազում։ Այս կապակցությամբ ազգային համակարգը հարցում է ուղարկել Apple-ին։ Միևնույն ժամանակ, վճարային քարտերի ազգային համակարգի մամուլի ծառայությունը նշել է, որ Apple Pay ծառայությունում արդեն ներբեռնված «Միր» քարտերով վճարումն իրականացվում է առանց սահմանափակումների:

Share